«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է 710 կգ կշռող ծովամթերքի խմբաքանակի ներմուծումը Հայաստան
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում արգելել է ձևակերպել Հայաստան ուղարկման համար նախատեսված 710 կիլոգրամ ընդհանուր քաշով սառեցված ձկան և ծովամթերքի երկու խմբաքանակը:
Այդ մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով ծառայության մամուլի բաժնին:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, անասնաբուժական ստուգման անցկացման ժամանակ պարզվել է, որ բացակայում են մթերքի մի մասի համար անհրաժեշտ ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը:
Մամուլի ծառայությունում նշել են, որ ստուգումներից և հայտնաբերված խախտումներից հետո բեռնումն արգելվել է:










