Անտառային հրդեհներ Հարավային Կալիֆորնիայում. կա մեկ զոհ (լուսանկարներ, տեսանյութ)

14:42 • 05.12.17

Երկուշաբթի օրվանից Հարավային Կալիֆորնիայի անտառներում հրդեհներ են, ինչի հետևանքով մահացել է մեկ մարդ: Այս մասին հայտնում է ABC News-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ հրդեհի բռնկման պատճառն անհայտ է, սակայն այն ուժեղացել է քամիների հետևանքով՝ դառնալով Վենտուրա շրջանում առնվազն մեկ մարդու մահվան պատճառ: Աղետի զոհը մահացել է ավտովթարի հետևանքով, երբ փորձել է հեռանալ հրդեհի վայրից:

Նշվում է, որ այսօր հրդեհը տարածվել է Վենտուրա շրջանում՝ «ներառելով» ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ գրասենյակներ և պետհաստատություններ:

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ այսօր վաղ առավոտյան Վենտուրա շրջանից տարհանվել է մոտ 650 բնակիչ: Հրշեջ ծառայության աշխատակիցների համաձայն՝ հրդեհը տարածվում է հարավարևմտյան ուղղությամբ՝ դեպի առափնյա տարածքներ:

Դեպքի վայրում աշխատում է մոտ հինգ հարյուր հրշեջ, և նրանց օգնում են հարևան շրջանների արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները:

 



Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: