Բիթքոինի փոխարժեքը նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցել

23:58 • 05.12.17

Բիթքին թվային արժույթի փոխարժեքը շարունակում է բարձրանալ: Երեքշաբթի այն գերազանցել է 12 000 դոլարի սահմանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով բորսայի աճուրդի տվյալները:

Աճուրդի ընթացքում թվային արժույթի գինը բարձրացել է մինչև 12032 դոլար: Միևնույն ժամանակ բիթքոինների շուկայի կապիտալիզացումը գերազանցել է 200 մլրդ դոլարը:

Ավելի ուշ բիթքոինի փոխարժեքը նվազել է 12 000 դոլարից: Մեկ այլ աճուրդի տվյալներով՝ բիթքոինի առավելագույն արժեքը երեքշաբթի կազմել է 11 859 դոլար: