Կորսիկայի օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել. կա մեկ զոհ և երկու տուժած

15:56 • 05.12.17

Կորսիկայի Բաստիա Պորետա օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է մեկ մարդ: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժել է երկու մարդ:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանի կայանատեղիում: Հրաձգությունից հետո դեպքի վայրից ավտոմեքենա է հեռացել: