Չինաստանում արձանագրվել է աշխարհի ամենաերկարատև ծիածանը, որը երկնքում մնացել է մոտ 9 ժամ (տեսանյութ)
Չինաստանի Թայբեյ քաղաքի Չինական մշակույթի համալսարանի ուսանողները և դասախոսներն ականատես են եղել աշխարհի ամենաերկարատև ծիածանին. այն երևացել է երկնքում մոտ ինը ժամ: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Դատելով լուսանկարներից և տեսանյութերից՝ ծիածանը հայտնվել է տեղական ժամանակով ժամը 06:57-ին և անհետացել 15:55-ին՝ երկնքում մնալով 8 ժամ 58 րոպե:
Դիտարկումների ճշգրիտ լինելու դեպքում երևույթը կգերազանցի 1994 թվականի ռեկորդը, երբ Մեծ Բրիտանիայի Յորքշիր կոմսության բնակիչները ծիածան են տեսել 6 ժամ: Սովորաբար ծիածանը մնում է երկնքում առավելագույնը մեկ ժամ:
«Չորս ժամ անց մենք դիմեցինք ուսանողներին և խնդրեցինք բոլորին լուսանկարել տեղի ունեցածը և ուղարկել լուսանկարները մեզ». – ասել է պրոֆեսորներից մեկը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ արվել է ավելի քան տաս հազար լուսանկար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ համալսարանում պատրաստ են եղել արտասովոր ծիածանի հայտնվելուն. մեկ շաբաթ անց նրանք արդեն հետևել են երկնքում վեց ժամ մնացած ծիածանին: Այժմ համալսարանում ապացույցներ են հավաքում Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովին դիմելու համար:










