Սաակաշվիլիի տան մոտ բախումներ են տեղի ունենում (լուսանկարներ, տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի տան մոտ, որտեղ այսօր Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկում են իրականացրել և ձերբակալել քաղաքական գործչին, բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև: Այդ մասին հայտնում է LIGA.net-ը:
Սաակաշվիլիի աջակիցները փորձել են արգելափակել իրավապահներին մուտքի մոտ աղբամանների և այլ իրերի միջոցով: Ոստիկանությունը փորձում է բացել ճանապարհը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ցուցարարները նաև 7 անվադող են բերում տարածք: Ցուցարարները քարեր են նետել իրավապահների մեքենայի ուղղությամբ:
Հաղորդվում է, որ իրավապահները փորձում են տանել Սաակաշվիլիին իրենց մեքենայով, իսկ ցուցարարները փորձում են փակել մեքենայի ճանապարհը:
Հիշեցնենք, որ քաղաքական գործչի փաստաբանը հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է Ուկրաինայում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար:
Պավել Բոգոմազովի փոխանցմամբ՝ «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդի տանն այսօր առավոտյան խուզարկություն է անցկացվել:
«Սաակաշվիլիին մեղադրում են սահմանադրական կարգի տապալման փորձի համար»,- նշել է փաստաբանը:






















