Իսպանիայի իշխանությունները բանան տեղափոխող նավում 6 տոննա կոկաին են հայտնաբերել
Իսպանիայի իշխանությունները Ալխեսիրաս քաղաքում շուրջ 6 տոննա կոկաին են առգրավել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իսպանիայի ներքին գործերի նախագահ Խուան Իգնասիո Զոիդոն:
«Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան վերահսկողության տակ է առել 5.9 տոննա կշռող կոկաինի խմբաքանակը Ալխեսիրասում: Թմրանյութի շուկայական արժեքը կազմում է 210 մլն եվրո», - գրել է Զոիդոն:
Երկրի ՆԳՆ տվյալներով՝ կոկաինը հայտնաբերվել է Կոլումբիայից ժամանած բանանի կոնտեյներներում:
Իսպանական աղբյուրի հաղորդմամբ՝ առգրավված կոկաինը երկրորդ խոշորագույն խմբաքանակն է, որը հայտնաբերվել 1999 թվականից հետո, երբ իշխանությունները 6 տոննա թմրանյութ էին հայտնաբերել:
Երեք մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ներկրող ընկերության ներկայացուցիչը, որը զբաղվում էր բեռների տեղափոխմամբ:










