Երևանի 18-ամյա բնակչուհին ոստիկաններին ասել է, որ Ամերիկյան համալսարանի լսարաններից դրամապանակներ է գողացել. shamshyan.com
Ամերիկյան համալսարանի աշխատակիցները երեկ համալսարանի ներսում բռնել են մի քաղաքացու, ով ներկայացել է իբրև ուսանող. նա կասկածվում է համալսարանի ներսում գողություններ կատարելու մեջ:
Այս մասին հայտնում է shamshyan.cօm կայքը։
Այս անձը՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակչուհի, 18-ամյա Գայանե Ն.-ն, դեպքի վայր ժամանած ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնել է, որ նոյեմբերի 3-ին նշված համալսարանի լսարաններում գողացել է Արաքսյա Մ.-ի, Արմինե Մ.-ի, իսկ մեկ օր առաջ էլ՝ Օվսաննա Թ.-ի Վարսիկ Պ.-ի, Լիանա Մ.-ի դրամապանակները, որոնց մեջ եղել են տարբեր չափի գումարներ:
Գայանե Ն.-ն ոստիկաններին է ներկայացրել նաև գողացված դրամապանակները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










