Վիեննայում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, սպասվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում

18:00 • 06.12.17

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը քիչ առաջ Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերի իր միկրոբլոկում տեղադրել է հանդիպումից լուսանկարը և տեղեկացրել հանդիպման մեկնարկի մասին:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 6-ին նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։