Ադրբեջանում արտադրված կոնֆետի վաճառքի փաստի վերաբերյալ կատարվում է ուսումնասիրություն. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեում կատարվում է ուսումնասիրություն՝ Ադրբեջանում արտադրված կոնֆետի՝ հայաստանյան խանութներում իրականացված վաճառքի փաստի վերաբերյալ: Այս մասին tert.am-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Առավոտ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ Հայաստանի խանութներում վաճառվում են ադրբեջանական կոնֆետներ, դրանցից մեկի վրա զետեղված ինֆորմացիայից պարզ է դառնում, որ կոնֆետն արտադրված է «Շիրին» ԲԲԸ, կողմից, որը գտնվում է Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան հասցեում:
««Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում տպագրված լուրի առնչությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Ադրբեջանում արտադրված կոնֆետի վաճառքի փաստի վերաբերյալ կոմիտեում կատարվում է ուսումնասիրություն: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- փոխանցեցին ՊԵԿ-ից:










