«Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից

19:33 • 06.12.17

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:

Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Բոլոր ուղևորներին դուրս են բերել օդանավից, նրանք արդեն ստացել են իրենց ուղեբեռը:

Նշվում է, որ չվերթն իրականացրել է AirBaltic ավիաընկերությունը, որն ավելի ուշ մեկնաբանություն է հրապարակել Twitter-ում՝ պարզաբանելով, որ միջադեպը տեղի է ունեցել ուժեղ քամու և սայթաքուն թռիչքուղու պատճառով: Օդանավում ավելի քան 40 մարդ է գտնվել: Օդանավը ևս չի վնասվել: