Բուդապեշտում Սանտա Կլաուսների զանգվածային մարաթոն է անցկացվել (տեսանյութ)

21:22 • 06.12.17

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Սանտա Կլուսների զանգվածային մարաթոն է անցկացվել:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, կարմիր ավանդական հանդերձանք կրող հարյուրավոր մարդիկ են մասնակցել ակցիային: Այս միջոցառումը Հունգարիայի մայրաքաղաքում արդեն չորրորդ անգամ է անցկացվում:

Ինչպես նշում է աղբյուրը, մարաթոնյան վազքի հեռավորությունը մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն ընտրել՝ իր ֆիզիկական կարողություններին համապատասխան: Ակցիան բարեգործական բնույթ է կրում: