ԱՄՆ-ում երիտասարդը գողություն է արել ոստիկանական ավտոմեքենայից (տեսանյութ)

16:36 • 07.12.17

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Փեմբրոկ Փայնս քաղաքի ոստիկանները որոնում են գողին, որը թալանել է իրենց գործընկերոջ ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Նկարահանող տեսախցիկներն արձանագրել են՝ ինչպես է երիտասարդը հանգիստ մոտենում ավտոմեքենային և ոստիկանական զրահաբաճկոն հանում սրահից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զրահաբաճկոնը վերցնելուց հետո երիտասարդը վերադառնում է ավտոմեքենայի մոտ, բացում բեռնախցիկը և վերցնում նաև զենքը, շոկերը և փամփուշտները:

Նշվում է, որ գողության ժամանակ ավտոմեքենան կայանված է եղել ոստիկանի տան մոտակայքում: