Ճապոնիայում վարազները մտել են մասնավոր դպրոցներից մեկը (տեսանյութ)

10:15 • 07.12.17

Ճապոնական Կիոտո քաղաքի դպրոցներից մեկում անկոչ հյուրեր են հայտնվել. ինչպես նշվում է՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան ժամը 11-ին, մասնավոր դպրոցներից մեկի տարածք են մտել երկու վարազ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ճապոնական NHK հեռուստառադիոընկերությանը հղումով։


Վարազները վազվզել են ուսումնական հաստատությունում, նրանցից մեկն անգամ լողացել է լողավազանում։ Ոստիկանությունը քնաբեր է տվել կենդանիներին՝ նրանց վնասազերծելու համար։ Ավելի ուշ պարզվել է, որ երկու վարազներն էլ սատկել են։


Ճապոնական լրատվամիջոցը հիշեցնում է, որ նման միջադեպ Կիոտոյում տեղի էր ունեցել նաև հոկտեմբերին։ Այդ ժամանակ իրավապահները փողոցում 1 մետր երկարությամբ վարազ էին բռնել։ Իսկ նոյեմբերի 27-ին էլ Կիոտոյի Հեյան տաճարում վարազը հարձակվել էր մի տղամարդու վրա ու կոտրել նրա ձեռքը։