Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհները դժոխային տեսարան են ստեղծել (տեսանյութ)

18:30 • 07.12.17

Կալիֆոռնիայի որոշ շրջանները պատուհասած անտառային հրդեհները շարունակում են բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել նահանգում:

Ինչպես նշում է ria.ru-ն, այժմ համացանցի օգտատերերն ակտիվ քննարկում են Twitter-ում հրապարկված մի տեսանյութ, որն արվել է մեքենայից՝ անտառային հրդեհի ֆոնին:

Տեսանյութի հեղինակը նշել է, որ կադրերը ֆիքսել է աշխատանքի գնալու ճանապարհին: Նայելով այդ կադրերին՝ տպավորություն է ստեղծվում, թե դա «դժոխային կրակների» տեսարան է:

Օգտատերերի մեծ մասը նշել է, որ այդ ամենն իրենց վախեցնում է: Նշվում է, որ տեսանյութով համացանցում կիսվել է մոտ 293.000 մարդ:

Հիշեցնենք, որ անտառային հրդեհների հետևանքով Կալիֆոռնիայում տարհանվել է մոտ 200.000 մարդ: Կրակի ամենախոշոր օջախը Վենտուրայում է, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել: Այնտեղ այրվել է առնվազն 36.400 հա տարածք: