Իսրայելի բանակը լրացուցիչ ուժեր է ուղարկում Հորդանան գետի արևմտյան ափ

14:14 • 07.12.17

Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի լրացուցիչ գումարտակ, ինչպես նաև՝ հետախուզական և տարածքի պաշտպանության ստորաբաժանումներ է ուղարկում Հորդանան գետի արևմտյան ափ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության պաշտոնական հայտարարությանը:

Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումից հետո իրավիճակը գնահատելու արդյունքում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: