ԿԺԴՀ ԱԳՆ-ն հայտարարել է «թերակղզում պատերազմի անխուսափելիության» մասին

10:48 • 07.12.17

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները, ինչպես նաև ամերիկացի պաշտոնյաների վերջին հայտարարությունները վկայում են, որ Վաշինգտոնը պատրաստվում է ԿԺԴՀ-ի ուղղությամբ հարված հասցնել: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Դիվանագետները նշել են, որ «ամերիկացի քաղաքական գործիչների ռազմատենչ հայտարարությունները և ԿԺԴՀ-ի դեմ ուղղված զորավարժությունները նրանց մոտ մտահոգություն են առաջացնում»:


Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ում նաև ընդգծել են, որ բոլոր «այդ ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները նախազգուշացում են առ այն, որ ԿԺԴՀ-ն պետք է պատրաստվի թերակղզում պատերազմի»:


Հյուսիսկորեացի դիվանագետների կարծիքով՝ այսօրվա դրությամբ «մնում է միայն մի բաց հարց՝ երբ կսկսվի պատերազմը»: