Նորզելանդական Օքլենդի փողոցներով «անիվների վրա դագաղ» է անցել (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչպես է դիակառքից պատգարակ ընկնում և սլանում փողոցով: Միջադեպը տեղի է ունեցել նորզելանդական Օքլենդ քաղաքում:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ դիակառքի վարորդը լավ չի փակել մեքենայի բեռնախցիկը, և խաչմերուկում շրջադարձ անելու ժամանակ փոխադրամիջոցը դեպի աջ է շարժվել, իսկ սև պարկով պատգարակն ընկել գետնին՝ շարունակելով ընթացքը:
Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է դիակառքի հետևում գտնվող ավտոմեքենայի արձանագրիչով, որի տերն ուժեղ ձայն է լսել, այնուհետ տեսել է՝ ինչպես է դիակով պատգարակը սլանում փողոցով: Կանգ առնելով ճանապարհի եզրին՝ վարորդն ավտոմեքենան է դրել պատգարակը:
Տեղական թաղման բյուրոյի ղեկավարությունն իր հերթին հավաստիացրել է լրագրողներին, թե պատգարակի վրայի սև պարկը դատարկ է եղել:










