Սան Ֆրանցիսկոյում տուն վարձելն այնքան թանկ է, որ տեխասյան ընկերությունը նախընտրել է օդանավ գնել` իր աշխատակիցներին այնտեղ գործուղելու համար

22:02 • 07.12.17

Սան Ֆրանցիսկոյի Նեղուցի շրջանում (Bay Area) բնակարանների վարձակալության գինն այնքան թանկ է, որ Հյուսթոնում գործող իրավաբանական ընկերությունը նախընտրում է անձնական օդանավ վարձակալել:

Ինչպես հայտնում է Business Insider-ը, Patterson and Sheridan իրավաբանական ընկերությունը, որի գրասենյակը գտնվում է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, 9 տեղանոց օդանավ է գնել ամիսը մեկ իրենց իրավաբաններին հաճախորդների մոտ Սան Ֆրանցիսկո փոխադրելու համար: 

Ինչպես մեկնաբանում են ընկերության ղեկավարները 3 մլն դոլար արժողությամբ օդանավն ավելի մատչելի է, քան տեղի փաստաբաններին վարձելը կամ անգամ իրենց իրավաբաններին Սան Ֆրանցիսկո գործուղելը:

Աղբյուրի տվյալներով՝ Կալիֆոռնիայի այս քաղաքում բնակարանի վարձակալության միջին արժեքը կազմում է 4450 դոլար, իսկ բնակարանի վաճառքի միջին գինը կազմում է 1.2 մլն դոլար: