Երևանում բախվել են Volkswagen-ն ու ոստիկանական Toyota-ն. վերջինը մխրճվել է КамАЗ-ի մեջ. Shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սաhմաններում Բագրատունյաց փողոցում բախվել են Volkswagen մակնիշի 35 FQ 855 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 540 II 01 համարանիշի ավտոմեքենաները. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ Toyota-ն էլ մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված КамАЗ- մակնիշի 68 ՕՕ 218 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ մինչ այդ բախվելով նույնպես ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes E280 մակնիշի 71 QP 777 համարանիշի ավտոմեքենային:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։











