Արամ Գաբրիելյանովը հեռացել է «Արարատ» ակումբի ղեկավարումից. գլխավոր տնօրեն է նշանակվել Պողոս Գալստյանը

21:59 • 08.12.17

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ Սամվել Կարապետյանը ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակել է ակումբի փոխնախագահ Պողոս Գալստյանին:

Ինչպես հայտնում է sport-express-ը, մեդիամենեջեր, News Media հրատարակչության ղեկավար Արամ Գաբիրելյանովը, որն «Արարատի» հիմնադիրներից է, հեռացել է ակումբի ղեկավարման աշխատանքներից:

Այս որոշում Սամվել Կարապեյանը կայացրել է նախկին տնօրենի՝ Իգոր Կորոտկովի հրաժարականից հետո:

Աղբյուրը հաղորդել է, որ ակումբի ոչ պաշտոնական ղեկավար է դարձել «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի զարմիկը:

Հիշեցնենք, որ Կարապետյանը ֆուտբոլային ակումբի նախագահ է ընտրվել մեկ ամիս առաջ: