Հայտնի է դարձել 2017-ի ամենահարուստ տեսաբլոգերը՝ Forbes-ի վարկածով
Ամերիկյան Forbes ֆինանսատնտեսական ամսագրի վարկածի համաձայն` 2017 թվականի ամենահարուստ տեսաբլոգեր է ճանաչվել Դանիել Միդլթոնը, որը վարում է DanTDM խաղային ալիքը: Անցած տարի վարկանիշը գլխավորած PewDiePie-ն հայտնվել է վեցերորդ հորիզոնականում:
Ամսագրի հաշվարկների համաձայն՝ 17 միլիոն հետևորդ ունեցող Միդլթոնը 16.5 միլիոն դոլար է վաստակել. սա ամենաբարձր արդյունքն է վերջին երկու տարում:
Ամենահարուստ տեսաբլոգերների՝ 12 հորիզոնականից կազմված վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է VanossGaming ալիքը վարող Էնավ Ֆոնգը, որը 15.5 միլիոն եվրո է վաստակել:
Երրորդ տեղում հայտնվել է Dude Perfect կատակերգային խումբը, որի տարեկան եկամուտը կազմել է 14 միլիոն դոլար:
YouTube-ի ամենահարուստ բլոգերների հնգյակում ներառվել են նաև գեյմեր Մարկ Ֆիշբախը և դերասան Լոգան Պոլը:
Անցած երկու տարիների հաղթող Ֆելիքս Չելբերգը (PewDiePie ալիք) 2017 թվականին դարձել է վեցերորդը՝ վաստակելով 12 միլիոն դոլար: 2016 թվականին նա հայտնել է իր կարիերան ավարտելու մասին, սակայն շարունակել է նկարահանել YouTube-ի համար:










