Ֆիլադելֆիայում ՃՏՊ-ի հետևանքով մայրուղիներից մեկն օղիով է «պատվել» (տեսանյութ)
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում օղի տեղափոխող բեռնատար է շրջվել, ինչի հետևանքով վարորդը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել քաղաքի արվարձաններից մեկի մայրուղու բանուկ հատվածում: Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, և այն շրջվել է, իսկ պարունակությունը թափվել ճանապարհի երթևեկելի հատվածի վրա:
NBC 10-ի տվյալների համաձայն՝ միջադեպի պատճառով մայրուղին փակվել է, իսկ հետևանքները վերացնելու համար պահանջվել է ավելի քան 10 ժամ:
Բեռնատարում պահպանված ալկոհոլը տեղափոխվել է այլ ավտոմեքենա:










