Կալիֆորնիայում տղամարդը հրդեհից փրկել է ճագարին՝ դառնալով համացանցի աստղ (տեսանյութ)
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների ժամանակ ամերիկացին Վենտուրա շրջանում փրկել է ճագարի և դարձել համացանցի աստղ: Նրա հերոսական արարքը ցուցադրող տեսանյութը հրապարակվել է NBC News-ի Twitter-ի էջում:
Ինչպես The Sacramento Bee պարբերականին պատմել են ականատեսները, տղամարդը դուրս է եկել ավտոմեքենայից և վազելով մոտեցել ճանապարհի եզրին: Նրան անմիջապես չի հաջողվել բռնել արագաշարժ ճագարին, սակայն արդյունքում նա կարողացել է բռնել նրան:
Նշվում է, որ տղամարդը հրաժարվել է հարցազրույց տալ իրեն նկարահանող ականատեսին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրություն է հայտարարել Վենտուրա շրջանում, ինչը պայմանավորված է արդեն մի քանի օր մոլեգնող անտառային հրդեհներով:
Ավելի վաղ Վենտուրայի հրշեջ ծառայությունը տեղեկացրել էր, որ շրջանից տարհանվել է 27.000 բնակիչ, մինչդեռ առանց էլեկտրաէներգիայի է մնացել 260.000 մարդ, որից 180.000-ը՝ Վենտուրայում, 83.000-ը՝ Սանտա Բարբարայում:










