«Ես կատարեցի իմ նախընտրական խոստումը». Թրամփը՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ինքը կատարել է իր նախընտրական խոստումը՝ Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելով Երուսաղեմ: Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Ես կատարել եմ իմ նախընտրական խոստումը, իսկ մյուսները՝ ոչ», - գրել է Թրամփը:
Գրառման տակ տեսանյութ է հրապարակվել, որում հավաքված են Դոնալդ Թրամփի, ինչպես նաև՝ ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ Կրտսերի և Բարաք Օբամայի նախընտրական խոտումները: Դրանից բացի, տեսանյութում ցուցադրվում է Թրամփի ելույթը, որի ժամանակ նա հայտարարում է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման մասին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել պատմական հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:
I fulfilled my campaign promise - others didn’t! pic.twitter.com/bYdaOHmPVJ
— Donald J. Trump (@realDonaldTrump) December 8, 2017










