Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարից 1 օր անց վարորդը մահացել է

13:55 • 09.12.17

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել էր էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, դեկտեմբերի 8-ին, ժամը 10.40-ին, վարորդը` 1994 թ. ծնված Ռաֆիկ Նազարյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Քննությունը շարունակվում է: