Երևանի Արամի փողոցի թիվ 86 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

11:37 • 09.12.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:12-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 86 շենքի տանիքում:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: