Թրամփն ասել է, որ ամերիկյան զորքը համարվում է պատմության մեջ «արդարության հզորագույն ուժը»

10:50 • 09.12.17

Ամերիկյան զորքը համարվում է պատմության մեջ «արդարության հզորագույն ուժը»։ Այդ մասին իր աջակիցների առաջ ելույթ ունենալիս ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Fox News հեռուստաալիքը։


Նա նշել է, որ ԱՄՆ-ին «այլևս անհարգալից չեն վերաբերվի»։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ՆԱՏՕ-ն ավելի շատ օգուտ է ստանում ԱՄՆ-ից, քան ԱՄՆ-ն դաշինքից։


Թրամփը կրկին ասել է, որ ոչ թե աշխարհի առաջնորդն է, այլ միայն Միացյալ Նահանգների։


Հիշեցնենք, որ նոյեմբերին էլ Թրամփն ամերիկան ռազմական տեխնիկան «աշխարհում հզորագույնն» էր անվանել։