Կանադայում բնակվող 2-ամյա տղան հազվադեպ հիվանդության պատճառով դեղձից բացի ուրիշ ոչինչ չի ուտում
Կանադայի Մոնրեալ քաղաքում բնակվող 2 տարեկան Միկա Գաբրիել Լոպեսն արտասովոր հիվանդություն ունի, ինչի պատճառով չի կարողանում դեղձից բացի ուրիշ ոչինչ ուտել:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, երեխայի մոտ սննդային սպիտակուցով պայմանավորված էնտերոկոլիտ է ախտորոշվել: Այս հազվադեպ խանգարման հետևանքով տղայի օրգանիզմը ալերգիկ ռեակցիայի մեջ է ընկնում ցանկացած տեսակի ուտելիք օգտագործելիս: Այս հիվանդությունն ախտորոշվել է, երբ Միկան 6 ամսական էր, և մայրը չէր կարողանում նրան որևէ ուտելիք տալ առանց հետևանքների:
Բացի այդ խանգարումից, երեխայի մոտ իմունային անբավարարություն և գենետիկ խանգարում կա, և նա ամեն օր ցավեր է ունենում: Ամեն ամիս նրա ծնողները 9 տարբեր մասնագետի մոտ են տանում տղային: Նրա բուժման ծախսերը բավականին մեծ գումար են կազմում: Դրան էլ գումարվում է դեղձով մշտապես ապահովելու հարցը, իսկ Քվեբեկում տարվա բոլոր եղանակներին դեղձ գտնելը դժվար է:










