Հռոմում առգրավվել է 7 մլն խաղալիք և ամանորյա զարդեր

17:39 • 09.12.17

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում երկրի ֆինանսական գվարդիայի աշխատակիցներն առգրավել են ավելի քան 7 միլիոն խաղալիք և ամանորյա զարդեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ գործողության ընթացքում առգրավվել է 10 միլիոն եվրո արժողությամբ ապրանք և ձերբակալվել վեց չինացի գործարար:

Նշվում է, որ հետաքննության նպատակն առողջության համար վտանգավոր ապրանքների և դրանք Իտալիա առաքելու դեմ պայքարն էր: Ստուգումները սկսվել են փողոցային վաճառականների ապրանքների և փոքր խանութներում անցկացված որոնումներից հետո:

Ավելի ուշ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են ավելի մեծ քանակությամբ անորակ ապրանքներ և մի քանի պահեստ, որոնցում պահվել են մուլտֆիլմների և կոմիքսների կերպարների տեսքով խաղալիքներ:

Ապրանքների հետազոտության արդյունքում պարզվել է, որ խաղալիքները պատրաստված են փչացած և չափազանց փխրուն պլաստմասսայից, որը կարող էր վտանգավոր լինել երեխաների համար: