Հնդկաստանում բժիշկները կնոջ պարանոցից 1.5 մետրանոց մետաղյա ձող են դուրս բերել

23:58 • 10.12.17

Հնդկաստանի Մուզաֆարփուր քաղաքում բնակվող Ռադհիկա Դեվին իր տան պատշգամբից ընկել է մետաղական ձողի վրա:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, 1.5 մետր երկարությամբ ձողն անցել է կնոջ պարանոցի միջով, որից հետո նա հրաշքով ողջ է մնացել՝ չնայած լուրջ վնասվածքին:

Բժիշկները 3 ժամ տևած վիրահատության ընթացքում դուրս են բերել ձողը նրա պարանոցից: Ռենտգենյան պատկերը ցույց է տվել, որ մետաղյա ձողը քիչ էր մնացել, որ խոցեր շնչափողը: 

Կնոջ լացի ձայնը լսել էին հարևանները, որոնք էլ նրան հիվանդանոց են տեղափոխել։