Օսլոյում շնորհել են Խաղաղության նոբելյան մրցանակը միջուկային զենքի դեմ պայքարի համար (տեսանյութ)
2017 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը Նորվեգիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած արարողության ժամանակ շնորհվել է Միջուկային զենքի ոչնչացման միջազգային արշավին: Այդ մասին հայտնել է Նորվեգական նոբելյան ինստիտուտը:
Միջուկային զենքի ոչնչացման միջազգային արշավի (ICAN) գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինը ներկա է եղել Օսլոյում անցկացվող մրցանակաբաշխությանը Ճապոնիայից Սեցուկո Թերլոուի հետ միասին, ով վերապրել է 1945 թվականի Հիրոսիմայի ռմբակոծությունը և դարձել է միջուկային զենքի ոչնչացման շարժման ակտիվիստ:
Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի է դարձել այս տարվա հոկտեմբերին: Նոբելյան հանձնաժողովը, հայտարարելով հաղթողի անունը, ողջունել է «միջուկային զենքի ցանկացած կիրառման աղետալի հետևանքների նկատմամբ ուշադրություն գրավելու» և «պայմանագրերի հիման վրա այդ զենքի արգելքի ձեռքբերման հարցով նորարարական ջանքերի» ուղղությամբ ICAN-ի աշխատանքը:
Ավելի ուշ՝ դեկտեմբերի 10-ին Շվեդիայի մայրաքաղաքում՝ Սթոքհոլմում կհանձնվեն բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և տնտեսության՝ 2017 թվականի նոբելյան մրցանակները:
Watch the very moment Beatrice Fihn and Setsuko Thurlow from @nuclearban (ICAN) accept the Nobel Peace Prize diploma and medal. Congratulations ICAN! pic.twitter.com/5V9fmReqrV
— The Nobel Prize (@NobelPrize) December 10, 2017










