Պուերտո Ռիկոյում «Մարիա» փոթորկի զոհերի թիվը հասել է 64-ի

15:06 • 10.12.17

Պուերտո Ռիկոյի կառավարությունը հաստատել է, որ սեպտեմբերին տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհվել է 64 մարդ, հայտնում է iz.ru-ն:


Հանրային անվտանգության նախարար Հեկտոր Պեսկերան հայտարարել է, որ աղետի հետևանքով զոհվածների թիվը 62-ից հասել է 64-ի:


Ինչպես հայտնում են պուերտոռիկյան լրատվամիջոցները, այդ մարդկանց զոհվելը կապված չէ փոթորկի հետ, որի հասցրած վնասը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար, այլ կապված է դրա հետևանքների հետ:


Բացի դրանից` հանրային անվտանգության նախարարը հավելել է, որ վնասված էլեկտրացանցերի և հաղորդակցությունների 80 տոկոսը դեռ չի հաջողվել վերականգնել: