35 մետր բարձրությունից ձորն ընկած ՌԴ քաղաքացին կողերի մի քանի կոտրվածք է ստացել
Դեկտեմբերի 9-ին, ժամը 20:44-ին Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի մոտակայքում 35 մետր բարձրությունից ձորն ընկած ՌԴ քաղաքացի Ս. Չ-ի վիճակը կայուն դրական է:
Այս մասին Tert.am –ին հայտնեց «Էրեբունի» բուժկենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Նա հետազոտվել է, պարզվել է, որ կողոսկրերի մի քանի կոտրվածք ունի»,– հայտնեց ԲԿ տնօրենը:
Տուժածը, հետազոտվելուց հետո, ցանկություն է հայտնել տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:










