Նյու Յորքի իշխանությունները հայտնել են, որ պայթյունից հետո նոր սպառնալիքներ չկան
Նյու Յորքում որոտացած պայթյունից հետո նոր սպառնալիքներ չկան: Այս մասին ասել են քաղաքի իշխանությունների ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով:
«Ներկա պահին Նյու Յորք քաղաքում հստակ սպառնալիքներ չկան», - ասել է քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն:
Նյու Յորքի հրշեջ ծառայության տեղեկությունների համաձայն՝ կասկածյալն այրվածքներ և վնասվածքներ է ստացել, իսկ մոտակայքում գտնվող ևս երեք մարդ՝ թեթև մարմնական վնասվածքներ:
Ինչպես արդեն հայտնել է Tert.am-ը, միջադեպի վայրում իրականացվում է հարակից մետրոկայարաններից մարդկանց տարհանում:
Հիշեցնենք, որ իրավապահ մարմինների աշխատակիցը պատմել է Մանհեթենի կենտրոնում՝ 42-րդ փողոցի և 8-րդ պողոտայի հատման վայրում, որոտացած պայթյունի հանգամանքների մասին:










