Նյու Յորքի պայթյունն ահաբեկչական ակտ էր. քաղաքապետ

22:24 • 11.12.17

Մանհեթենի կենտրոնում՝ 42-րդ փողոցի և 8-րդ պողոտայի հատման վայրում, որոտացած պայթյունն ահաբեկչական ակտ էր: Այս մասին Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն գրել է Twitter-ում:

«Ուղիղ ասեմ. սա ահաբեչական հարձակման փորձ էր: Փառք աստծո, հանցագործին չի հաջողվել ամբողջությամբ իրագործել իր մտադրությունը», - գրել է նա՝ մանրամասնելով, որ այս պահին միջադեպի հետևանքով ծանր վիրավորներ չկան:

Պայթյունը կազմակերպելու կասկածյալն իր հերթին քննիչներին ասել է, որ հարձակում է իրականացրել վրեժից դրդված:

«Նրանք ռմբակոծել են իմ երկիրը, և ես ցանկացել եմ վնաս հասցնել այստեղ», - կասկածյալի խոսքը մեջբերում է New York Post-ը կասկածյալի խոսքը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ ձերբակալված 27-ամյա Ակայեդ Ուլլան ծագումով Բանգլադեշից է: Նյու Յորքում նա աշխատել է որպես տաքսու վարորդ, սակայն նրա արտոնագրի ժամկետն անցել է:



Հիշեցնենք, որ Մանհեթենի կենտրոնում՝ 42-րդ փողոցի և 8-րդ պողոտայի հատման վայրում, տեղի է ունեցել պայթյուն:

Ինչպես արդեն հայտնել է Tert.am-ը, իրավապահ մարմինների աշխատակիցը պատմել է Մանհեթենի կենտրոնում՝ 42-րդ փողոցի և 8-րդ պողոտայի հատման վայրում, որոտացած պայթյունի հանգամանքների մասին:

Նյու Յորքի իշխանությունների ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ժամանակ ասել են, որ պայթյունից հետո նոր սպառնալիքներ չկան: