Արցախում  համածառայակցի կողմից սպանված  Նարեկ Ադիբեկյանը ուներ երկրորդ՝ ՌԴ քաղաքացիություն և բանակ էր գնացել կամավոր

13:18 • 12.12.17

Երեկ Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացած ՊԲ զինծառայող Նարեկ Ադիբեկյանը բնակվելիս է ղել Ռուսաստանում, ունեցել է 2-րդ՝ ՌԴ քաղաքացիություն և Հայաստանի Զինված ուժերում ծառայության է եկել կամավոր:

Այս մասին Tert.am –ին հայտնի դարձավ Պաշտպանության նախարարության իրազեկ աղբյուրներից: Նարեկ   Ադիբեկյանը գրանցված է եղել Երևանի  Շենգավիթ վարչական շրջանում:

Միևնույն ժամանակ, հայտնի դարձավ, որ սպանվողը  տևական ժամանակ լարված հարաբերություններ է ունեցել ծառայակցի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: