Պորտլենդ-Սակրամենտո չվերթն իրականացնող օդանավում ծխել փորձած կինը սպառնացել է սպանել բոլոր ուղևորներին
Southwest ավիաընկերության Պորտլենդ-Սակրամենտո չվերթի ժամանակ ուղևորներից Վալերի Կարբելո անունով կինը սպառնացել է սպանել օդանավում գտնվող բոլոր ուղևորներին, երբ բորտուղեկցորդները թույլ չեն տվել նրան ծխել օդանավի զուգարանում:
Ինչպես փոխանցում է life.ru-ն, կինը նախ փորձել է ծխել զուգարանում, բորտուղեկցորդները, սակայն, նրան խնդրել են զբաղեցնել իր տեղն ինքնաթիռում, ինչից հետո Կարբելոն սկսել է ագրեսիվ պահել իրեն ու սպառնացել սպանել բոլորին:
Կինը հրել է բորտուղեկցորդուհիներից մեկին, և ուղևորներն ու անձնակազմի մյուս անդամները ստիպված են եղել պահել վերջինիս մինչ օդանավի վայրէջքը:
Վայրէջք կատարելուն պես Կարբելոյին ձերբակալել են, ավելի ուշ նա ազատ է արձակվել գրավի դիմաց: Կինը ստիպված է եղել վճարել 75.000 դոլար:










