Ավստրիայի խոշոր գազատարի հատվածում պայթյուն է որոտացել. կա 1 զոհ և 60 տուժած (լուսանկարներ, տեսանյութ)

13:39 • 12.12.17

Ավստրիական Ստորին Ավստրիա երկրամասում գտնվող խոշոր գազատարի հատվածում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կա մեկ զոհ և բազմաթիվ տուժածներ:

Ինչպես նշում է oe24 պորտալը՝ հղում անելով իր աղբյուրին, միջադեպի հետևանքով տուժել է 18 մարդ:

Դեպքի վայրում աշխատող ոստիկանները և փրկարարները Bild-ին հաղորդել են 60 տուժածի մասին:

Նշվում է, որ պայթյունը որոտացել է առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 08:45-ին, ինչից հետո հրդեհ է բռնկվել:

Պայթյունը տեղի է ունեցել Վայդեն ան դեր Մարխ կոմունայում, որը գտնվում է մայրաքաղաք Վիեննայից 45 կմ հեռավորության վրա:

Դեպքի վայրում աշխատող ոստիկաններից մեկի խոսքով՝ գազատարը և այն շրջապատող տարածքը փակ են։