Իրանում ծննդյան տոնի հյուրերը պատահաբար հրդեհել են հոբելյարին ու նրա ընկերուհուն (տեսանյութ)

14:33 • 12.12.17

Համացանցում տարածվել է տեսանյութ, որն արվել է Իրանում՝ ծննդյան տոնի առթիվ կազմակերպված խնջույքի ժամանակ:

Ինչպես նշում է life.ru-ն, ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես են 2 աղջիկները հրկիզվում տոնական սեղանին վառվող մոմերից: Նշվում է, որ ընկերները զվարճանալու համար աղջիկների վրա փրփուր են լցրել, ինչից հետո էլ կրակը տարածվել է աղջիկների մարմնով:

Թեև ընկերներն անմիջապես օգնության են նետվել վառվող աղջիկներին, այնուհանդերձ՝ նրանց հետագա ճակատագրի մասին տեղեկություն չկա: