Իտալիայում մաֆիայի հետ կապերի համար ձերբակալվել է 48 մարդ

15:22 • 12.12.17

Իտալիայի ոստիկանությունը 48 մարդու է ձերբակալել «Նդրանգետա» հանցավոր խմբավորման դեմ ուղղված գործողության շրջանակում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանությունն իրականացրել է գործողությունը Կալաբրիա նահանգում՝ մաֆիայի դեմ պայքարի շրջանային վարչության գլխավորությամբ:

Նշվում է, որ ձերբակալվածները կասկածվում են քրեական դավադրության, շորթման, վնաս հասցնելու, արժեքավոր իրերի ապօրինի տեղաշարժի և ապօրինի կերպով զենք կրելու համար:


Ոստիկանության հաղորդմամբ՝ կալանքի տակ է մնացել 44 մարդ, ևս չորսը գտնվում են տնային կալանքի տակ: Գործողության շրջանակում առգրավվել են 25 միլիոն եվրոյի արժեքավոր իրեր: