Մոսկվայի կենտրոնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու մարդու և փախուստի դիմել

19:32 • 12.12.17

Մոսկվայի կենտրոնում՝ Նովոսլոբոդսկայա փողոցում, արտասահմանյան ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու մարդու և անհետացել: Այս մասին РИА Новости-ին հայտնել են մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցները:

«Նովոսլոբոդսկայա փողոցում արտասահմանյան ավտոմեքենայի՝ ենթադրաբար՝ Toyota Camry մակնիշի, վարորդը վրաերթի է ենթարկել երկու մարդու, ինչից հետո փախուստի է դիմել», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ոստիկանությունը որոնում է ավտոմեքենան: