Ամերիկացին պատահաբար տեսանկարահանել է շնաձկան հարձակումը կնոջ վրա (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի բնակիչ Էվան Քերոլը դարձել է շնաձկան՝ իր կնոջ վրա հարձակման ականատեսը՝ ուշագրավ պահը ֆիքսելով GoPro տեսախցիկով, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սարքն ամրացված է եղել տղամարդուն:
Միջադեպը տեղի է ունեցել Բահամյան կղզիներում, որտեղ նորապսակներն իրենց մեղրամիսն էին վայելում:
«Ես զգացի՝ ինչպես ինչ-որ մեկը բռնեց ձեռքս: Սկզբում կարծեցի՝ ամուսինս է կատակում, բայց մեկ վայրկյան հետո ուժեղ ցավ զգացի: Գլուխս շրջելուն պես տեսա ձեռքիցս կառչած շնաձկանը, որն ինձնից խոշոր էր»,-պատմել է Սառա Իլիգը:
Նա նաև պատմել է, որ կարողացել է ձեռքը դուրս բերել գիշատչի երախից:














