Մահվան ելքով վրաերթ Երևանի կենտրոնում
14:14 • 13.12.17
Դեկտեմբերի 12-ին, ժամը 22.35-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հանրապետության փողոցի թիվ 71 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Արթուր Օհանյանին, այնուհետև բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։
Ա. Օհանյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է: Կատարվում է քննություն:
Placeholder










