Ամերիկյան կործանիչները ռուսական ինքնաթիռներ են որսացել Սիրիայի երկնքում

23:12 • 14.12.17

ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող F-22 կործանիչները օդ են բարձրացվել Սիրիայի երկնքում երկու ռուսական մարտական ինքնաթիռ որսալու համար:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկյան զինվորական ներկայացուցիչներին, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Եփրատ գետի հարակից շրջանում: Հեռուստաալիքի տվյալներով՝ ռուսական ինքնաթիռները հատել են դեէսկալացիոն գոտտու սահմանը, իսկ ամերիկյան կործանիչները մի քանի նախազգուշացնող լուսային ազդանշաններ են արձակել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տարածքում է գտնվել նաև ռուսական Սու-35 կործանիչը:

Հիշեցնենք, որ Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման մասին հուշագիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներն ստորագրել են 2015-ի հոկտեմբերի 20-ին: