Այս տարի ավելի գիտակցաբար կանցկացնեք Նոր տարվա օրերը` հաշվի առնելով, որ մյուս տարի կարճ են լինելու ոչ աշխատանքային օրերը. վարչապետ
Այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվեց 2019 թվականին նախածննդյան օրերի քանակը կրճատելու մասին որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ հունվարի 3-ը, 4-ը և 5 աշխատանքային օրեր հայտարարվեցին:
Նախագիծը ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը: Ըստ նախագծի` ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը։ Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը և պետական մակարդակով նշելուն և կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը։
Վարչապետը արձագանքելով նախագծին ավելի ուշ ասաց.«Բայց այս տարի ավելի գիտակցաբար կանցկացնեք հաշվի առնելով մյուս Նոր տարին կարճա»:










