Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին

17:19 • 14.12.17

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գործունեությունը Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դիոգո Պինտոն ներկայացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայի ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակվել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող ակնկալիքների վերաբերյալ: