ԱԺ արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին մի շարք նախագծեր, այդ թվում՝ բյուջետային համակարգի մասին նախագիծը
ԱԺ-ն այսօր երկրորդ և ամբողջական ընթերցմամբ քննարկման դրեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը՝ ամբողջական ընթեցմամբ:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ բովանդակային առումով մանրամասն ներկայացվել է նախագիծը, և այն իրենց՝ մեկուկես տասնամյակ աշխատանքների տրամաբանություն է:
«Նոր էտապ է սկսվում բյուջետային կատարողականի վերաբերյալ՝ մասնավորապես ծախսային ծրագրերի արդյունավետության գնահատման տեսակետից»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ արտահերթ նիստում, երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Օրենքը քվեարկության դրվեց և ընդունվեց 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ համամասնությամբ:
Քվեարկության դրվեց նաև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ: Նախագիծն ընդունվեց 61 կողմ, 37 դեմ քվեարկությամբ:










