«Պուտին բայ-բայ», թե «Պուտին բաբայ». ՌԴ նախագահը շփոթել է թաթարերենն ու անգլերենը
Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը զվարճացրել է ներկաներին՝ շփոթելով «բայ-բայ» բառը թաթարերեն «բաբայ»-ի հետ, ինչը նշանակում է «պապիկ»:
Պատասխանելով հարցերից մեկին՝ Պուտինը հիշել է, որ ասուլիսի սկզբում նկատել է «Պուտին բայ-բայ» գրությամբ պաստառ ու հրավիրել բոլորի ուշադրությունը պաստառը պահող կնոջ վրա: Մինչդեռ, երբ պարզվել է, որ Ռուսաստանի առաջնորդը սխալ է կարդացել գրությունը՝ դահլիճը ցնծացել է ծիծաղից:
Թաթարստանից ժամանած լրագրողը պատմել է, որ «բաբայ» թաթարերեն նշանակում է «պապիկ» և որ հենց այդպես են իրենց մոտ անվանում Պուտինին փոքր երեխաները:
Հայտնի է, որ նախագահը մի քանի ժամվա ընթացքում պատասխանելու է լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի ներքին գործերին, արտաքին քաղաքականությանն ու միջազգային թեմաներին առնչվող հարցերին:










