Ռոնալդինյոն ցանկանում է մուտք գործել քաղաքականություն

19:56 • 14.12.17

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն նախատեսում է փորձել ուժերը քաղաքականության մեջ:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով բրազիլական աղբյուրը, հաջորդ տարի Ռոնալդինյոն կառաջադրվի բրազիլական սենատի ընտրություններում` Սոցիալ-քրիստոնեական կուսակցության կազմից` Մինաս Ժերայս նահանգում:

Պաշտոնապես նա դեռ չի առաջադրել իր թեկնածությունը, սակայն նա ընդգրկված է հաջորդ ընտրություններում Բրազիլիայի նախագահի թեկնածու ժաիր Բոլսոնարոյի թիմում: